Վաճառվում է դիզայներական ոճով, բարձր որակի նյութերով վերանորոգված, լուսավոր, կահավորված և հագեցված անհրաժեշտ տեխնիկայով բնակարան Անտառային փողոցում, նորակառույց շենքում։
Բնակարանի վիտրաժային պատուհաններից՝ ֆրանսիական պատշգամբով, բացվում է տեսարան դեպի Արարատ և Երևանի համայնապատկերը։
Բնակարանն ունի հյուրասենյակ, հյուրասենյակին միացրած ընդարձակ խոհանոց, 3 ննջասենյակ՝ մեծ զգեստապահարաններով, 2 սանհանգույց՝ հյուրերի սանհանգույց, լոգարան զուգարանով , լողախցիկով։
Բնակարանը վաճառվում է կահույքով, սարքավորումներով։ Առկա է ինդիվիդուալ ջեռուցման համակարգ և օդորակիչներ բոլոր սենյակներում։
Առկա է մեկ ավտոմեքենայի համար կայանատեղի ։ Շենքում առկա է վերելակ։
Bnakaran.Online-ը ձեր հուսալի ուղեցույցն է Հայաստանի անշարժ գույքի շուկայում։
Գտեք բնակարաններ, հողամասեր, տներ և կոմերցիոն տարածքներ՝ վաճառքի կամ բիզնեսի համար։